Եգիպտոսի տապալված նախագահը Մուհամմադ Մուրսիի գործով առաջին դատալսումը կկայանա նոյեմբերի 4-ին: Նախկին նախագահը մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին երկրի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարների սպանության մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դատական աղբյուրներին:
Ավելի վաղ դատախազ Հեշամ Բարքաթը Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 14 անդամի գործ ուղարկել էր Կահիրեի քրեական դատարան:
Նրանք բոլորը մեղադրվում են բռնություն իրագործելու և սպանության կոչերի մեջ:







































