Բոլոնիայի 38-րդ ամենամյա ավտոշոուն չեղյալ է հայտարարվել ֆինանսական ճգնաժամի պատճառով: Նման հայտարարություն է հայտնվել շոուի ֆեյսբուքյան էջում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Միջոցառման կազմակերպիչ Gl Events-ի տվյալներով՝ իտալական արդյունաբերությունը 2007-ից կորցրել է ավտոշուկայի ավելի քան 50 տոկոսը, ինչը բացասաբար է անդրադարձել ավտոշոուի անցկացման որակի վրա: GL Events-ը, չնայած այս տարվա շոուի չեղյալ հայտարարելուն, մտադիր է շարունակել աշխատանքը Իտալիայում՝ առաջարկելու միջոցառումն այն մակարդակով, որին սպասում են ներդրողներն ու հասարակությունը:
Բոլոնիայի ավտոշոուն անցկացվում է ամեն տարվա դեկտեմբերի սկզբին՝ Bologna Fiere ցուցահանդեսային կենտրոնում: Ավտոսրահը, որն առաջին անգամ բացվել է 1976 թվականին, ճանաչվել է ավտոարտադրողների միջազգային կազմակերպության կողմից:








































