Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արայիկ Մելքումյանի, կհրապարակվի Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական ակտը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կինն ու որդին թերթից պահանջում են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը «վիրավորող» հրապարակումները՝ տպագրված «Ժամանակի» 2010 թ. սեպտեմբերի 25-ին, 29-ին և հոկտեմբերի 7-ի համարներում, ինչպես նաև վճարել 6 մլն դրամի փոխհատուցում: Հիշեցնենք, որ վճռի հրապարակման համար նշանակված օրը այս դատաքննությունն անսպասելիորեն վերսկսվել էր, մինչդեռ մենք սպասում էինք, որ վճռով պետք է երևա՝ բազմաթիվ խախտումներով դատարան հայց ներկայացրած հայցվորները իշխանության հովանու տա՞կ են, թե՞ ոչ: Երկուշաբթի պարզ կլինի: