Հոկտեմբերի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: