Կոնգրեսականները չեն բարձրացնի ԱՄՆ պետական պարտքի առաստաղը առանց բանակցությունների, ինչը պնդում էր նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներին:
«Մենք չենք կարող բարձրացնել պարտքի առաստաղը և չենք ձեռնարկի որևէ գործողություն, որը կհանգեցնի հետագա փոխառնությունների»,- ասել է Բեյները:
Այսպիսով, Կոնգրեսի ստորին պալատը մերժել է Օբամայի հայտարարությունը: Օբաման ասել էր, որ կքննարկի առողջապահական բարեփոխումների իրականացումը միայն այն բանից հետո, երբ կվերականգնվի պետական հաստատությունների ֆինանսավորումը և կբարձրացվի պետական պարտքի առաստաղը:
Բեյները բանակցությունների նման պայմանները համարում է հանրապետականների կապիտուլյացիա և ասել է, որ բանակցությունները «պետք է այսօր սկսվեն»:









































