ԱՄՆ իշխանությունները Apple-ի արտոնագրերը խախտելու պատճառով չեն բավարարել սմարթֆոնների որոշ մոդելների ներկրման արգելքը հանելու վերաբերյալ Samsung-ի հայցը, տեղեկացնում է Bloomberg-ը:
«Հարցը համակողմանի և մանրամասն ուսումնասիրելուց հետո, ներառյալ սպառողների վրա ազդեցությունն ու շուկայում մրցակցությունը, իրազեկ մարմինների խորհուրդներն ու շահագրգիռ կողմերի տված տեղեկատվությունները, ես որոշել եմ ուժի մեջ թողնել ներկրման արգելքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ (նշանակել է Օբաման) Մայքլ Ֆրոմանը:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ iPhone 4S-ի նկատմամբ նմանատիպ արգելքը հանվել էր միայն Բարաք Օբամայի վետոյի շնորհիվ:








































