Ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը երկրորդ անգամ է վազել «Սոչի 2014»-ի ջահով, տեղեկացնում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով՝ երեքշաբթի օրը Կարապետյանը մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին: Այսպիսով, նա օլիմպիական կրակի ջահով երեք օրվա մեջ երկու անգամ է վազել:
Անցած կիրակի օլիմպիական ջահը վառելու արարողությունից հետո Շավարշ Կարապետյանը դրանով վազել էր Կրեմլի տարածքով: Վազքի ժամանակ ջահը մարել էր, սակայն այն կրկին արագ վառել էին:











































