Friday, 03 05 2024
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել

Պետք է պայքարել, որ օրենքի դաշտից շմայսախառն զանգվածը օտարվի. Անի Զախարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության (ՀՆՔՄԿ) ղեկավար Անի Զախարյանը:

– Անի, «Ֆեյսբուքի» Ձեր էջում գրել էիք, որ պետք է գնաք Ձեր աչքով տեսնեք «Փակ շուկան» ինչ տեսք ունի: Արդյոք նկատեցի՞ք աղավաղումներ:

– Այո, գնացել եմ, մեկ ժամ առաջ եմ այնտեղ եղել: Շուկայի արտաքին տեսքը, առաջնամասը, և ընդհանուր վերևի առաստաղի հատվածը ամեն ինչ նորմալ է, և ինձ հիշեցնում է «Փակ շուկան», նաև ժամանակակից տեսքի բերված «Փակ շուկան»: Բայց երբ խորանում ես և տեսնում, որ այնտեղ շուկայի որևէ մթնոլորտ չկա, այսինքն՝ շուկայի ծաղկուն միջավայրը, որ ես եմ պատկերացնում, որտեղ պետք է եռուն առևտուր լիներ, մեր հայկական մրգերը, չրերը ցուցադրված պետք է լինեին, այսինքն՝ մշակութային մի փոքր հատված պետք է լիներ, հայկական շունչ պետք է լիներ՝ չկա: Սովորական «Երևան սիթի» է, պարզապես անունը՝ «Փակ շուկա», ինչը, իհարկե, չեմ կարող ընդունել:

– Հնարավո՞ր է Դուք էլ սկսեք ակցիաներ կազմակերպել, պայքարել:

– Ակցիաները, կարծում եմ, որ որևէ բան չեն տալու, որովհետև ակցիայի ընթացքում հո պատերը չե՞նք քանդելու, շենքի նկատմամբ հո ոտնձգություն չե՞նք անելու: Գտնում եմ, որ միակ ելքը (եթե Սամվել Ալեքսանյանը նման մտածելակերպ չունի, որ կարողանա «Փակ շուկան» իր տեսքին բերի), ամենաճիշտ տարբերակը կլինի այն, որ նորից դրվի քննարկման, կանչեն՝ առաջարկություններով հանդես գալու, թե օրինակ, ի՞նչ լուծումներով կարող են դարձնել «Փակ շուկա»: Բայց ուղղակի ես չեմ պատկերացնում՝ որ հատվածում կարելի է «Փակ շուկա» անել, երբ առաջնամասում է ուղղակի մրգեր դրված, մնացածը սովորական «Երևան սիթի» է: Պատկերացրեք՝ եռուն վիճակ էր շուկայում, ժողովուրդը լավ առևտուր էր անում: Հանրությանը նշանակում է սա լիովին բավարարում է:

– Պատկերացնո՞ւմ եք՝ այսքանից հետո հանրային պահանջ դրվի և արդյունք գրանցվի:

– Կարծում եմ՝ հանրությունը չի կարողանա: Եթե խնդիրը ի սկզբանե չի կարողացել կանխել այսօրվա Մշակույթի նախարարությունը, ես գտնում եմ, որ երբ շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, և «Փակ շուկան», համարվելով մշակույթի արժեք ներկայացնող կառույց, պետք է լիներ Մշակույթի նախարարության անաչառ հոգածության ներքո, և Մշակույթի նախարարությունը պետք է հանդես գար այն նախաձեռնությամբ, ներկայացներ կառավարությանը, որ գումարներ հատկացնի այդ մշակութային կառույցը  համապատասխան ձևով վերականգնելու համար: Այդ կառույցը տվել են անհատ մասնավոր գործարարի ձեռքը, ոչ մի վերահսկողություն չեն իրականացրել, շինարարությունը գնացել է տևական ժամանակ, և մենք հնարավորություն չենք ունեցել այդ աշխատանքները վերահսկելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն օր գնան ակցիաներ անեն, գոռան, ինչ-որ բախումներ լինեն և այլն. դրանից շենքը կքանդվի՞:

Դուք կասկածի տակ էիք դնում քաղաքացիական պայքարը, որ մղվում էր «Փակ շուկայի» պահպանման համար, հիմա՞ էլ եք կասկածի տակ դնում այս սկսվող պայքարը:

– Քաղաքացիական ակտիվությունը միանշանակ ինձ համար գովելի է, և ես չեմ կարող դեմ լինել այդ ակտիվությանը, բայց ցանկացած գործողություն որ կատարվում է, ես օբյեկտիվ մարդ եմ, սիրում եմ կշռադատել և 20 քայլ հետո տեսնել, թե դրանից հետո ինչ է գալիս: Եվ եթե պետք է լինի աղմուկ, որը հասարակությանը կշեղի… Բայց չէ՞ որ այսօր մեզ համար այսօրվա բուն խնդիրը «Փակ շուկան» չէ: Եվ եթե ավելի գլոբալ նայենք այսօրվա հայաստանյան իրականությանը՝ հիմա էլ ամբողջ հանրության ամբողջ ուշադրությունը շեղենք-տանենք միայն ա՞յդ ուղղությամբ:

– Իսկ որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանի ամենամեծ մարտահրավերները, խնդիրները:

– Ամենամեծ խնդիրը մեր ազգային ինքնության խնդիրը և մեր ազգային տնտեսության հիմքերը դնելու խնդիրն է: Տեսեք՝ Մաքսային միություն ասվածը այս պահին է շատ անմեղ բան թվում, իսկ ՄՄ մտնելու դեպքում շատ հնարավոր է Ռուսաստանի կողմից ռուբլին Հայաստան ներմուծելու քայլեր արվեն, այսինքն՝ մենք պետք է կարողանանք կանխել մյուս խնդիրները, որոնք անմեղ թվացող պրոցեսներից հետո կարող են հետևել: Եվ պետք է նաև աշխատել այն ուղղությամբ, որ մենք ունենանք ազգային տնտեսություն: Շատ շուտով մամուլի ասուլիս եմ տալու և կոնկրետ նշելու եմ այն բոլոր տնտեսական ճյուղերը, որոնք մշակել ենք: Դրանք այն արդյունավետ ուղիներն են, որոնցով Հայաստանը պետք է կարողանա գնալ առաջ և պետք է կարողանա մեր սեփական տնեսությունն ունենալ, մեր սեփական տնտեսությունը: Ինչքա՞ն կարելի է Համաշխարհային բանկից, Եվրոպայից կամ Ռուսաստանից վարկեր վերցնել, և անհայտ ուղղություններով գնա այդ գումարը, և Հայաստանի պարտքը այնքան մեծանա, հետո տրանսպորտը, գազը, էլեկտրաէներգիան թանկացնեն, որ կարողանան ժողովրդից վերցնել այդ գումարները՝ բյուջեի ճեղքվածքները փակելու համար:

Այսինքն՝ լուրջ խորքային խնդիրներ ունենք, և հիմա որքանով է ճիշտ կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը «Փակ շուկայի» վրա, երբ համազգային խնդիրներ ունենք:

– Սա ավելի լուրջ խնդիր չէ՞, երբ մի օլիգարխի դեմ մի ամբողջ համակարգ չկարողացավ…

– «Օլիգարխ» չեմ ուզում անվանել այսօրվա «մեծահարուստներին», որովհետև օլիգարխի ստատուսին իրենք չեն ձգտում և չեն հասնում, և այդ շմայսախառն զանգվածը, որ այսօր նստած է մեր օրենսդիր դաշտում, ա՛յ դա է համար մեկ խնդիրը մեր Հայաստանի իրականության համար, որ մենք չենք կարողանաւմ առաջ գնալ: Մենք այսօր օրենսդիր դաշտում լուրջ փոփոխություններ մտցնելու խնդիր ունենք, այդ մասնավոր սեփականաշնորհման գործընթացը, որ այդքան երկար տարիներ ձևականորեն Հայաստանում իրականացվում է. դա ամենավտանգավոր ներքին մարտահրավերն է, որ ունենք: Մեզ հարկավոր է ունենալ այնպիսի օրենսդիր մարմին, որ կարողանանք այնպիսի օրենք ընդունել, որ այսուհետ սեփականաշնորհման գործընթաց Հայաստանում տեղի չունենա: Ավելին՝ սեփականաշնորհված բոլոր մասնավոր կառույցները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկրի ներքին տնտեսության համար, պետք է օրենքի ուժով հետ կանչվեն: Միայն այդ ճանապարհով կարելի է Հայաստանը նոր ուղի և նոր հուն մտցնել: Այսինքն պետք է պայքարել, որ օրենքի դաշտից շմայսախառն զանգվածը օտարվի, որպեսզի կարողանան օրենքներ ընդունվել, և հետագայում կիրառության մեջ դրվեն:

Ի դեպ, Անի Զախարյանը վերջում նշեց, որ իրենք սկսել են հանդիպել ազատամարտիկների հետ, և պետք է ընդդիմադիր դաշտը միավորվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում