Shamshyan.com-ը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Երանոսյանը, իր կողմից վարած՝ Opel մակնիշի, 34 MO 860 համարանիշի ավտոմեքենայով, Երևան –Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել, դեռևս անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու:
Ինչպես նշված վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախուստի չի դիմել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում