Լեդի Գագան ներկայացրել է իր նոր` Artpop ալբոմի շապիկը: Շնորհանդեսը տեղի է ունեցել երգչուհու պաշտոնական վեբ կայքում: Շապիկը, որտեղ մերկ Գագան է, տեղադրվել է նաև երգչուհու Twitter-ի էջում:
«Artpop ալբոմի շապիկը: Մեկ վայրկյան, և ես Կունսն եմ, իսկ հետո հանկարծ` Կունսը ես եմ»,- մակագրել է երգչուհին:
Նշենք, որ Ջեֆ Կունսն ամերիկացի նկարիչ է:
Գագան իր երկրպագուներին հայտնել է, որ մոտ ապագայում նրանց ևս մեկ անակնկալ է սպասվում.
«Անակնկալ ևս կա: Կենտրոնում իմ պատկերը Ջեֆ Կունսի նոր գործն է: Այն կցուցադրվի artRAVE երեկույթի ժամանակ` նոյեմբերի 10-ին, որը նվիրված կլինի ալբոմի ռելիզին»:











































