Բելառուս ոստիկանները և Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին անգամ օգտագործել են «Բուսել-M» անօդաչու սարքը` անտառներում թաքնված ընդհատակյա օղի թորող փոքրիկ գործարանները գտնելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Սարքն արձակվել է Մինսկի մարզում: Այն տեսագրել է տեղանքը` հեռուստացույցի օգնությամբ, իսկ պատկերը երկիր է փոխանցվել իրական ժամանակի ռեժիմով: Արդյունքում Բորկի, Դորոգուն և Յացկովո գյուղերի մերձակայքում 5 օղի թորող սարք է հայտնաբերվել:
Ոստիկանության աշխատակիցները ներկայումս փորձում են պարզել օղու ընդհատակյա թորմանը մասնակից անձանց: Բացի այդ, կպատժվեն տեղի անտառային տնտեսության ղեկավար մարմինները, ովքեր թույլ են տվել այդ գործարանների ստեղծվելուն:









































