Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարությունը պատրաստվում է Սիրիա ուղարկել փորձագետների երկրորդ խմբին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունը:
«Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարությունը Սիրիա կուղարկի առաքելության տեսուչների երկրորդ խմբին, ինչը կընդլայնի առաջատար խմբի կազմը, որը Սիրիայում է գտնվում հոկտեմբերի 1-ից և իրականացնում է ստուգումներ, ոչնչացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ելույթ է ունեցել Հաագայում մեկնարկած գործադիր խորհրդի 74-րդ նիստին և հայտարարել է, որ Սիրիայում փորձագետների գրանցած վերջին հնարավորությունները «երկարատև և բարդ գործընթացի կառուցողական սկիզբ են»:








































