Քիչ առաջ ԵՊՀ-ում մեկնարկեց հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունը: Առաջին դիմորդները արդեն դուրս եկան քննական սենյակից: Ռուբենը, ով ցանկանում է ընդունվել ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական ֆակուլտետ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գոհ է հարցերից և հեշտությամբ կարողացել է կողմնորոշվել: Դիմորդներից ևս մեկը, ով արդեն երկրորդ տարին է մասնակցում ընդունելության միասնական քննություններին, փաստեց, որ այս տարվա թեստերը ավելի դյուրին էին և մոլորեցնող հարցեր, իր կարծիքով, գրեթե չկան:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով նախորդ տարիների լարված մթնոլորտն ու դժգոհությունը՝ այս տարի թեստերը կազմող աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև դպրոցի ուսուցիչները, բացի այդ, ԳԹԿ-ի փոխանցմամբ, դրական միավորների շեմն այս տարի ավելի հեշտ հաղթահարելի է դարձել:











































