Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Մեր արտադրանքի լավագույն շուկան ռուսականն է. Արմեն Մովսիսյան

Գազի ներկրման պայմանագիր գոյություն ունի, այն «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ «Գազպրոմը» մեծաթիվ ընկերությունների խումբ է, սակայն կա «Գազպրոմ էքսպորտ» ընկերություն, որը զբաղվում է ՌԴ-ից գազի արտահանմամբ. հենց այդ ընկերության հետ է «ՀայՌուսգազարդ» ընկերության պայմանագիրը: Մովսիսյանի խոսքով՝ այսուհետ ևս հայ սպառողները գազ կստանան 189 դոլարով:

«Ես չեմ լսել, որ Արամ Մանուկյանը վեց ամիս շարունակ ասի՝ պայմանագիրը կնքե՞լ եք, թե՞ չեք կնքել: Ինձ ասաց՝ ե՞րբ է ստորագրվում, ամսաթիվը չէի հիշում, մարդ եմ, կարող եմ ամսաթիվը չհիշել: Հույս ունեմ՝ պայմանագիրը մինչև տարեվերջ կստորագրվի»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ գազի սակագնի շուրջ համաձայնեցման ժամանակ ՄՄ անդամակցման որոշումից զատ՝ այլ պարտավորություն չունեն: Այս որոշմանն իրենք հասել են անգամ մինչ ՄՄ-ին անդամակցելու որոշումը, այն է՝ սակագինը պետք է 30 տոկոսով փոխհատուցվի:

Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ ՄՄ մտնելու որոշման առյուծի բաժինը հենց գազի սակագինն է, Մովսիսյանը նշեց, որ նման բան չկա: Նա խորհուրդ տվեց ճիշտ գնահատել մեր տնտեսությունը՝ ինչպիսին է, ինչ արտադրանք կարող է տալ, ինչպիսի շուկայում կարող է մեր արտադրանքը մրցունակ լինել, ինչպիսի տրանսպորտային ճանապարհներով կարող ենք այդ ապրանքները մրցունակ գնով հասցնել շուկա:

«Եթե այս բոլորը քննարկենք, կտեսնենք, որ այստեղ գազը չէ էականը, այլ ամբողջ տնտեսությունը, ի վերջո՝ եթե նայենք մեր արտահանման կառուցվածքը, թե՝ ինչ ենք արտահանում, որ երկրներ, շատ բան պարզ կլինի: Մեր արտադրանքի համար առաջիկա քսան տարիներին լավագույն շուկան ռուսականն է. պետք է սա ճիշտ հաշվի առնենք, հակառակ դեպքում ավելի շատ պրոբլեմներ կունենանք, քան այն, ինչ կունենանք այլ շուկաների հետ աշխատելու դեպքում»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ տրանսպորտային փոխադրման համար կընտրվի երկաթուղին, մյուս ճանապարհները շատ ավելի թանկ արժեն: Այս ճանապարհով մեր տրանսպորտային խնդիրները լուծելու հարցում մեծ աշխատանք պետք է կատարի Ռուսաստանը, բարի կամք պետք է ցուցաբերեն վրացի գործընկերները: Սա միայն Հայաստանի կամքով լուծելի խնդիր չէ. պետք են ժամանակ, աշխատանք, հարաբերություններ, այնպիսի վիճակ, որ այս խնդրի լուծումը բոլորը ցանկանան:

«Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհի վրա ենք: Էներգետիկ անվտանգության տեսակետից իրանական գազն այլընտրանքային հնարավորություն է, սակայն ոչ՝ կոմերցիոն տեսակետից: Իրանական գազն ավելի թանկ է, թվային տարբերությամբ՝ մոտավորապես 150 դոլար, գուցեև ավելի թանկ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում