«Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Նաիրիտ» գործարանի արտադրած կաուչուկի յուրաքանչյուր տոննայի վաճառքից 100 դոլարը բաժին է հասնում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին»,- գրում է թերթը և հավելում. «Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա.Մովսիսյանը հերքել է այդ լուրը»։ «Ես ոչ մի բանի մեջ չկամ, «Նաիրիտի» կաուչուկի մեջ նույնպես: Լուրջ հարցեր ունե՞ք, լուրջ հարցեր տվեք»,- ասել է նախարարը:
«Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի 90 տոկոսը 2006 թ. վաճառվել է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերությանը, 10 տոկոսը տնօրինում է պետությունը՝ ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության:
«Ի դեպ, նախօրեին Ա.Մովսիսյանը հայտարարել էր, թե «Նաիրիտն» ունի մոտ 130 մլն դոլարի պարտք, և գործարանի համար փնտրվում է նոր ներդրող»,- հավելում է «168 ժամ»-ը: