Saturday, 27 06 2026
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են

Սերժ Սարգսյանը նկատողություն է արել Գալուստ Սահակյանին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության անցած շաբաթվա գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «Օրինաց երկիր» կուսակցությանը վերաբերող հայտարարության համար:

Մաքսային միությանը անդամակցելու մասին Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո քաղաքական դաշտում ու հատկապես Ազգային ժողովում սկսեցին հարցադրումներ հնչել, թե նախագահը նման որոշում կայացնելուց առաջ ինչու չի խորհրդակցել քաղաքական կուսակցությունների, գոնե խորհրդարանական ուժերի հետ: Ավելի ուշ հարցադրումներ էին հնչում, թե Ս. Սարգսյանն իր հայտարարության մասին նախապես տեղյակ պահե՞լ է գոնե սեփական կուսակցությանը` ՀՀԿ-ին, կամ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին:

Ոչ ՀՀԿ-ից, ոչ էլ ՕԵԿ-ից կոնկրետ պատասխան չհնչեց, թե նախագահն իր հայտարարության մասին իրենց տեղյակ է պահե՞լ, թե՞ ոչ: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները խուսափում էին այդ հարցին ուղիղ պատասխանել՝ հավանաբար այն պատճառով, որ Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն իրենց համար էլ էր անակնկալ: Իսկ Գ. Սահակյանն իր հայտարարություններից մեկում նույնիսկ ասել էր, թե ՕԵԿ-ին տեղյակ պահելու կարիք էլ չկա: Կոալիցիոն կրտսեր գործընկերները Գալուստ Գրիգորիչի այդ հայտարարությունից ոչ միայն վիրավորվել էին, այլև իրենց դժգոհությունն էին արտահայտել Ս. Սարգսյանի մոտ:

ՕԵԿ-ի մեր աղբյուրների համաձայն՝ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անձամբ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Գ. Սահակյանի հայտարարության մասին ու դժգոհել նրա հայտարարության կապակցությամբ: Գ. Սահակյանը նախապես հրաժարվել է իր արած հայտարարությունից, ինչից հետո Ս. Սարգսյանին է ներկայացվել նրա խոսքերի տպագիր տարբերակը: Գ. Սահակյանն այլևս չի կարողացել հրաժարվել իր խոսքերից: Եվ ահա նախագահը այդ առնչությամբ նկատողություն է արել Գ. Սահակյանին, թե՝ չի կարելի կոալիցիոն գործընկերոջ հասցեին վիրավորական ու արհամարհական հայտարարություններ անել:

ՕԵԿ-ում նաև կարծում են, որ Գալուստ Սահակյանի` իրենց ուղղված կիսավիրավորական կամ արհամարհական հայտարարությունները հրահրվում են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը ՀՀԿ-ում և ԱԺ-ում համարվում է Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող գործիչ: Խորհրդարանում նրա հայտարարությունների ուղղվածությունը հենց այդ ազդեցությամբ էլ բացատրվում են: Իսկ Հ. Աբրահամյանը ավանդաբար լարված հարաբերություններ ունի Ա. Բաղդասարյանի և ողջ ՕԵԿ-ի հետ: Նա ամեն ինչ անում է, որ խորհրդարանական գործունեության ակտիվությունից հնարավորինս հեռու պահի այդ խմբակցության պատգամավորներին, իսկ իր ազդեցության տակ գտնվող պատգամավորներին էլ տրամադրում է ՕԵԿ-ի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում