Facebook-ի յուրաքանչյուր 3-րդ օգտատեր խոստովանել է, որ չի սիրում իր վիրտուալ ընկերներին այնքան, որ նրանց հետ ժամանակ անցկացնի իրական կյանքում, բայց նրանց չի հեռացնում ընկերների ցուցակից՝ որևէ բամբասանքի տեղիք տալու մտավախության պատճառով: Այս մասին հայտնում է Metro-ն:
Հետազոտությամբ պարզվել է, որ օգտատերերը ժամանակ են անցկացնում իրական կյանքում միայն իրենց վիրտուալ ընկերների ցուցակի միջինը 10 տոկոսի հետ:
Յուրաքանչյուր 4-րդը վախեցել է ընկերոջը ցուցակից ջնջելու հնարավոր հետևանքներից:
Մարդկանց 1/5-ը խոստովանել է, որ օգտվում է Facebook-ից՝ լրտեսելու երեխաների կամ ընտանիքի մյուս անդամներին:
Հետազոտությանը մասնակցել է 2863 օգտատեր:








































