Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ երեք հոգանոց հանցախումբը ներխուժել էր Alma Park տարրական դպրոցի տարածք և աքացի հասցնելով՝ սատկացրել հավերից երկուսին: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Առավոտյան ուսուցիչները երկու թռչնի սատկած են գտել ու այդ մասին հայտնել աշակերտներին:
Միջադեպը, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում, վշտացրել է երեխաներին: Նրանք կորստի զգացում ունեն, քանի որ հենց իրենք էին խնամում թռչուններին:
Փաստի առնչությամբ աշակերտները հայց են ներկայացրել և հանրությանը կոչ արել օգնել՝ գտնելու հանցագործներին:








































