Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Անվտանգության մակարդակի վայրիվերումները

Հայաստանի իշխանությունները ակտիվ զորավարժվում են: Իհարկե, այս ամենը հասարակության մեջ առայժմ ծիծաղից բացի ուրիշ ոչինչ չի առաջացնում, սակայն հարկ է նկատել նաև, որ այս ակտիվ զորավարժությունները տեղի են ունենում երկու հարթություններում պատերազմի հավանականության մասին ինտենսիվացած խոսակցություններով: Մի հարթությունը միջազգային հանրությունն է, որտեղ վերջերս հաճախ են սկսել խոսել հայ-ադրբեջանական գոտում լարվածության աճի մասին, իսկ մյուս հարթությունը, այսպես ասած, ժողովրդական հարթությունն է, որտեղ ևս ինտենսիվացել են պատերազմի մասին խոսակցությունները:

Ահա այս երկու հարթություններում ակտիվացած խոսակցությունների ֆոնին, Հայաստանի իշխանությունների զորավարժությունները ուշագրավ են: Նման միջոցառումները պետք է որ սովորական լինեն, իհարկե, բոլոր այն երկրների համար, որոնք ունեն, այսպես ասած, թեժ խնդիրներ՝ հակամարտությունների տեսքով: Սակայն Հայաստանում սա սովորական բան չէ, այսինքն՝ իշխանությունները երբեք նման կերպով չեն զորավարժվել:

Սա գուցե պայմանավորված է հաց և տեսարաններ հայտնի սկզբունքով, ու քանի որ հացի խնդիրը շատ լուրջ է, ապա մնում է ակտիվացնել տեսարանների բեմադրությունը: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԱԱԽ նիստին մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հետաքրքրական է այն իմաստով, որ ԱԱԽ անդամ Ծառուկյանը սովորաբար բացակայել է այդ կառույցի նիստերից: Իհարկե, նրա բացակայությունները հիմնավորվել են «կարևոր գործով բացակայելու» տարբերակներով, սակայն հարց է առաջանում, թե ինչու վերջին շրջանում որևէ անգամ ԱԱԽ գործերը Գագիկ Ծառուկյանի համար ավելի կարևոր չէին լինում: Ի վերջո, ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան երկրի ԱԱԽ գործերը: Եվ այս իմաստով, Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը հոկտեմբերի 7-ի նիստին, ըստ էության, ինդիկատոր է, որ այդ նիստն իր կարևորությամբ իսկապես առանձնահատուկ է եղել: Սա ինչ-որ առումով կարող է նույնիսկ հավասարազոր լինել 2011 թվականի փետրվարի 17-ի հայտնի կոալիցիոն հուշագրին, երբ ԲՀԿ-ն ստորագրեց այն, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ ստորագրության պատճառը երկրի արտաքին մարտահրավերներն են: Ըստ էության, հոկտեմբերի 7-ի նիստն էլ արտաքին մարտահրավերների նշանաբանի ներքո է իրականացվել՝ համենայն դեպս պաշտոնապես այն նվիրված է եղել ռազմա-քաղաքական իրավիճակին:

Խնդիրը այստեղ այն է, թե ինչքանով է այդ իրավիճակը ընդամենը տեսարանների հիմնավորում, որ ներկայացվում է հասարակությանը և դրվում իշխանության մոնոլիտի հիմքում, և ինչքանով է այնուհանդերձ պատերազմի հավանականությունը ներկայումս մեծ:

Թվում է, որ հավանականությունը պետք է որ ավելի փոքր լինի Մաքսային միության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, քանի որ, ինչպես պաշտոնական Երևանն է փորձում հավաստիացնել՝ այդ որոշումը Հայաստանի անվտանգությունն է բարձրացրել: Սակայն, անվտանգությունը բարձրացել է, իսկ Հայաստանի իշխանությունները ռազմա-դաշտային եռուզեռի մեջ են, այն դեպքում, երբ ավելի լարված իրավիճակներում նման եռուզեռ չի եղել:

Մյուս կողմից, սակայն, վերջին զարգացումները առավել քան ցցուն կերպով ցույց տվեցին, որ եթե Հայաստանի իշխանությունները մի բան են ասում, ուրեմն իրականությունը լրիվ հակառակն է: Օրինակ, եթե նրանք երդվում են, որ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրելու, ապա դա նշանակում է, որ իրականում նրանք անդամակցելու են Մաքսային միությանը: Եվ եթե նրանք հայտարարում են, որ անդամակցելով Մաքսային միությանը՝ անվտանգության մակարդակ են բարձրացնում, ապա դա նշանակում է, որ իրականում նրանք այդ մակարդակը պարզապես նվազեցրել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում