«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի բացակայությունն իր համար ոչինչ չի փոխել: Բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, որ շարունակում է նույն ֆուտբոլը ցուցադրել և ամեն ինչ լավ է ընթանում:
Հիշեցնենք` Մեսսին ապաքինվում է «Ալմերիա»-ի դեմ խաղում վնասվածք ստանալուց հետո:
«Անձամբ ինձ համար ոչինչ չի փոխվել: Ես նույն ֆուտբոլիստն եմ, նույն ֆուտբոլն եմ ցուցադրում և ամեն ինչ լավ է ընթանում: Երբ «Բարսելոնա» էի տեղափոխվում, պատկերացում անգամ չունեի, թե ինչպես ամեն ինչ կստացվի: Այժմ դուք եք դատելու այդ մասին»,- Goal. com-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:










































