Twitter-ի օգտատերերին և ֆոնդային բորսայի խաղացողներին կապում է ակտիվության պայթյունավտանգ բնավորությունը, որը նրանք դրսևորում են այս կամ այն իրավիճակում: Նման կարծիք են հայտնել դանիացի գիտնականները՝ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
Կոպենհանգենի համալսարանին կից Նիլս Բորի ինստիտուտի հետազոտողները հետևել են, թե ինպիսին է սոցիալական մեդիայի օգտատերերի ակտիվությունը, մասնավորապես, Twitter-ում, խոշոր իրադարձությունների ժամանակ:
Նշվում է, որ միկրոբլոգների ցանցի ավելի քան 200 մլն օգտատերերի հաղորդագրությունները ընթացիկ զգացմունքների ու իրադարձությունների վերաբերյալ կարելի է դիտարկել որպես գլոբալ սոցիալական սենսոր:
Գիտնականները մշակել էին ծրագիր, որը մշտապես հետևել է Twitter-ում օգտատերերի ակտիվությանը: Դրա միջոցով պարզվել է, որ համեմատական հանգստության շրջանները փոխվում են կտրուկ վերելքներով: Առաջանում է իրար հետ կապ չունեցող, սակայն իրադարձությունների շուրջ միավորվող մարդկանց միջև հավաքական վարք:












































