Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին սրբապղծել են

«Արմինիըն Ուիքլի» թերթը հրապարակել է Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու ներկա վիճակը պարզող լուսանկարներ՝ նշելով, որ այս լուսանկարները գաղտնի արել են անցյալ հուլիսին՝ փոխանցում է «Ասպարեզ»-ը:

Երկար տարիներ ավերակ մնալուց հետո Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ թաղական խորհրդի, նախկին տիգրանակերտցիների և քաղաքապետարանի ջանքերով վերանորոգվել էր և 2011-ի հոկտեմբերին վերաբացվել՝ մեծ ոգևորություն պատճառելով համայն հայությանը և տեղի բնակիչներին: Եկեղեցու վերաբացումից հետո բազմաթիվ ծպտյալ հայեր սկսել էին հրապարակ իջնել և համախմբվել եկեղեցու կամարների ներքո: Հայ հոգևոր գրականության մեջ հաճախ շեշտվում է, որ «եկեղեցին ժողովո՛ւրդ է»: Սուրբ Կիրակոսի այդ նոր օծումը և վերաբացումը այդ հաստատման հրաշքի համազոր ապացույցը եղավ:

Ափսո՜ս, սակայն, որ վերջին տարիներին Թուրքիայի որդեգրած ռազմատենչ քաղաքականության պատճառով եկեղեցու տարածքը անհասանելի եղավ բոլորի համար:

Նախապես թուրքական մամուլի մեջ հայտնվել էին մի շարք լուսանկարներ, որոնցում երևում էին հատուկ ծառայության ոստիկաններ՝ եկեղեցու մեջ: «Արմինիըն Ուիքլի»-ի հրապարակած լուսանկարներով ևս հայտնի է դառնում, որ պատահած վնասը շատ մեծ չէ՝ նույն տարածքում գտնվող այլ սրբավայրերի համեմատ:

Ուրեմն կարելի է մխիթարվել նրանով, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին առայժմ նվազագույն վնասով է դուրս եկել այս բարբարոսությունից: Իսկ եկեղեցու հոտը հոյսով սպասում է ներկա պայմանների բարելավման և եկեղեցու՝ վերստին պաշտամունքի համար բացվելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում