Ինտերպոլը մտադիր է մասնակից երկրներին առաջարկել քննարկել կեղծ փաստաթղթերի դեմ պայքարում մասնավոր ոլորտի ներգրավման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մասնավոր կառույցները, ինչպիսիք են զբոսաշրջային գործակալություններն ու հյուրանոցները, իրենց տրամադրված փաստաթղթերի մասին տեղեկությունները կուղարկեն պետական մարմիններին: Նրանք էլ իրենց հերթին կվերստուգեն դրանք Ինտերպոլի տվյալների էլեկտրոնային բազայում:
Ինտերպոլի ղեկավարը խոստովանել է, որ նոր համակարգը հեշտ չի լինի գործի դնել, քանի որ անհրաժեշըտ է համագործակցության համաձայնագիր ինչպես երկրների, այնպես էլ մասնավոր հաստատություններից յուրաքանչյուրի հետ:
Առաջարկը հոկտեմբերի 21-24-ը կդրվի Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի քննարկմանը:










































