Հարավային Կորեան ԱՄՆ-ի համաձայնությամբ կստեղծի բալիստիկ մեգահրթիռ, որը թույլ կտա խոցել Հյուսիսային Կորեայի ստորգետնյա բազավորման օբյեկտները։ Այս մասին հայտնում է Korean Herald պարբերականը՝ հղում անելով զինվորական աղբյուրներին։
«Երկիր-երկիր» դասի հրթիռները պետք է կրեն մինչև 2 տոննա կշռով արկ։ Սեպտեմբերի 4-ին կայացած բանակցությունների ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հանել մարտագլխիկի կշռի սահմանափակումները։
Ավելի վաղ ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակում Հարավային Կորեային արգելվել էր ավելի քան 500 կգ քաշով մարտագլխիկներ տեղադրել 800 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների վրա։








































