Հյուսիսային Կորեայի Ժողովրդական բանակը բերվել է պատրաստության բարձր աստիճանի՝ ցանկացած պահի մարտական գործողություններ սկսելու համար: Այսօր Դեղին ծովում սկսվում են ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժությունները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Կորեայի ժողովրդական բանակը ստացել է ամերիկացի և ճապոնացի ագրեսորների, ինչպես նաև հարավկորեական ռեժիմի գործողություններին ուշադիր հետևելու հրաման՝ ցանկացած պահի մարտական գործողություններ սկսելու համար»,- ասվում է Հյուսիսային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցչի հայտարարության մեջ:








































