Saturday, 27 06 2026
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան

Ծառուկյանը կորցնում է իր խմբակցության նկատմամբ վերահսկողությունը

Իսկապես յուրօրինակ խմբակցություն է հավաքել Գագիկ Ծառուկյանը՝ այն իր ազգանվամբ անվանելով: Բավական է այդ խմբակցության անդամներից որևէ մեկը հարցազրույց տա և որոշի ինչ-որ հարցի վերաբերյալ կարծիք արտահայտել, ամբողջ հայությունը ապահովված է ծիծաղի ու հրճվանքի հերթական չափաբաժնով: Եթե այսպես շարունակվի, քաղաքական հումորով օրվա հաց վաստակողները կարող են առանց աշխատանքի մնալ, քանի որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների արտահայտած մտքերի հետ համեմատության մեջ, նրանց հումորները անչափ տափակ ու անիմաստ են թվում:

Այսպես, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը առաջին հերթին պետք է լինի պետականամետ, կամ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասում է, որ հարաբերությունները պետք է լինեն ե՛ւ բարեկամական, ե՛ւ մշակութային: Բայց Լուիզա Սարգսյանի ասածներին կարելի է ինչ-որ իմաստով ըմբռնումով մոտենալ՝ համարելով, որ նա նոր է մտել քաղաքականության մեջ և կարող է բանավոր խոսքի ընթացքում լեզվական վրիպումներ ունենալ, կանցնի մի ժամանակ, և նա այնպես կսվաղի հարցերի պատասխանները, որ դրանց մեջ ո՛չ միտք կլինի, ո՛չ իմաստ, և ոչ էլ կհասկանաս, թե նա ինչ է ուզում ասել:

Ավելի հետաքրքիր է, թե ինչ են ասում «Ծառուկյան» խմբակցության ավելի փորձված պատգամավորները: Այն էլ՝ ավելի նուրբ ներքաղաքական խնդիրների մասին: Այդ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը արդեն հասցրել է ֆիքսվել որպես նախագահ Սերժ Սարգսյանի թունդ կողմնակից, որը միայն գործող նախագահին է տեսնում վարչապետի պաշտոնում: Վարդան Բոստանջյանը Սերժ Սարգսյանի վաղեմի երկրպարգուն է, բայց եթե 2012թ. Սերժ Սարգսյանի օգտին արտահայտվելը նրան պատգամավորական մանդատ արժեցավ, հիմա նրան որևէ մեկը այլևս չի պատրաստվում հերքել կամ առավել ևս հանդիմանել Սերժ Սարգսյանի գովքն անելու համար:

Նրա օրինակից վարակված՝ գրեթե նույնանման հայտարարություն է արել նաև Նապոլեոն Ազիզյանը: «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի իր դրքորոշումը, եթե նախագահ Սերժ Սարգսյանը որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, Ազիզյանն ասել է. «Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի, ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմաարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդ՝ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը և նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵՏՄ անդամ է, բայց Արևմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանել, որ շուտով կստորագրենք նաև ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս»:

Սա այն դեպքում, երբ նույնիսկ ՀՀԿ-ականները բացահայտ չեն հայտարարում, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Նրանք ասում են, որ այդ հարցը կորոշվի ապրիլին: Երևի վստահ են, որ մինչև ապրիլ մյուս բոլոր քաղաքական կուսակցություններն ու գործիչները հասցրած կլինեն արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, և իրենց կմնա համաձայնվել նրանց հետ:

Նապոլեոն Ազիզյանը չի սահմանափակվել միայն Սերժ Սարգսյանին գովերգելով, այլ առիթն օգտագործելով՝ իր դրական վերաբերմունքն է արտահայտել գործող վարչապետի նկատմամբ, նրա մասին էլ ասելով. «Իր աշխատանքի համար դեռ ժամանակ է պետք, բայց ես կարող եմ ասել, որ ինքը տարբերվում է բոլորից՝ ե՛ւ մտածելու առումով, ե՛ւ ամեն առումներով նա բոլորից տարբերվում է և որպես մարդ էլ, կարող եմ ասել, որ եղածներից ամենալավն է»։ Սա էլ համենայնդեպս, մեկ էլ տեսար Սերժ Սարգսյանը չդարձավ վարչապետ, ու այդ պաշտոնում շարունակեց մնալ Կարեն Կարապետյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարում է, որ իրենք քննարկել են ապագա վարչապետի թեկնածության հարցը, բայց առայժմ չեն հրապարակայնացնի իրենց որոշումը: Ակնարկվում է դարձյալ Սերժ Սարգսյանը, որովհետև խմբակցությունում իշխանության հետ կոալիցիա կազմելու նախատրամադրվածություն կա: Դաշինքի պատգամավորները հասկանում են, որ իրենց վարքագիծը հակասում է կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը, որի իմաստը կայանում է նրանում, որ «Ծառուկյան» դաշինքը չի խառնվում վարչապետի ընտրությանը, և դա քաղաքական մեծամասնության գործն է: Բայց ինչու են դաշինքի անդամներն այդքան ինքնամոռաց հակասում իրենց պաշտոնական գծին: Նրանցից յուրաքանչյուրը համարում է, որ ինքը պետք է հետ չմնա մյուսներից, և իր անձնական անմնացորդ սերն ու համակրանքն արտահայտի Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նկատմամբ: Եվ չի բացառվում, որ դա գնահատվի ու փոխհատուցվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում