2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործը շուտով կմտնի դատարան: Այս մասին երեկ «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը:
«Որդուս կրակած տղային՝ Վարդան Խաչատրյանին, հոգեբուժարանում ստուգել են ու ասել, որ իր մոտ ամեն ինչ կարգին Է»,- ասել է նա՝ հավելելով, որ ՊՆ-ն իրենց ընտանիքին որդու մահից հետո 2 մլն դրամ փող է հատկացրել, ինչը իրենք միչ օրս չեն Էլ վերցրել:
«Ես իրենց ասացի՝ այդ գումարի վրա մի քիչ Էլ ավելացրեք, մեր գյուղի գերեզմաններ տանող ճանապարհը վերանորոգենք, թե չէ իմ սիրտը չի տանում էդ փողն ուտեմ»,-«ժողովուրդ» օրաթերթին հայտնել է Ա. Ատեփանյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































