«Ռուսները մի լավ խոսք ունեն՝ своя рубашка ближе к телу. հիմա երբ հարցը վերաբերում է իրենց, և իրենք անմիջական մասնակից են, ասում են՝ լավ չի, որ այդպես է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարությանը, որ հակամարտող կողմերին զենք մատակարարելը խաղաղությանը չի նպաստի, և մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ այդ սկզբունքը չի գործում նաև Ադրբեջանին զենք մատակարարելու դեպքում։
Արամ Գ. Սարգսյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում միլիտարիզացիայի մակարդակը բարձրացել է, և դա վտանգավոր երևույթ է: «Բոլորիս է հասկանալի, որ երբ այդքան զենք է կուտակվել, այն պետք է օգտագործվի։ Շատ լավ եղավ, որ Պուտինը նման հայտարարություն արեց. բոլորս պետք է դիմենք ու ասենք՝ շատ ճիշտ եք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, գուցե նույնը արվի այս տարածաշրջանում, ու Ադրբեջանին հարձակողական զենք չմատակարարվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































