Շաբաթ օրը Ջերմուկում ՀՀ մարզպետերի հետ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) հրաժարակաի դիմում է ներկայացրել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ս. Սարգսյանը Բարսեղյանի հետ առանձնազրույց է ունեցել՝ կապված մարզում դիզվառելիքի յուրացումների հետ: Եվ որպեսզի ամեն ինչ չբարդանա, Սարգսյանը նրան հորդորել է դիմում գրել ու հեռանալ: Իհարկե, Բարսեղյանի հրաժարականի հարցը վաղուց էր շրջանառվում, սակայն տարբեր հանգամանքների պատճառով հետաձգվում էր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի հավանական թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է՝ ՀՀ նախկին գյուղնախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Արամայիս Գրիգորյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































