Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը՝ Virgin Group հոլդինգի սեփականատերը, խոստացել է սպասել «Իրմա» ավերիչ փոթորկի ավարտին գինու բետոնե մառանում, որը գտնվում է իրեն պատկանող ատլանտյան Նեկեր կղզում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։

Բրենսոնը նշել է, որ գինին կօգնի իրեն ու իր ընկերներին սպասել տարերքի ավարտին։
Կղզում տիրող եղանակը միլիարդատերն անվանել է «ահարկու, բայց գեղեցիկ»։
295 կմ/ժամ արագությամբ շարժվող «Իրման» այժմ գտնվում է Կարիբյան ծովի վրա և շարժվում է Ֆլորիդա նահանգի ուղղությամբ։











































