Saturday, 04 07 2026
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ փոխնախարարին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը սեպտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ փոխնախարար Վ. Պրուլհարթի հետ։ Այս մասին  տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո լրատվական գրասենյակից՝ հավելելով. «Երեքշաբթի, 6 Սեպտեմբեր 2017-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ժընեւի մէջ հանդիպում մը ունեցաւ Վ. Պրուլհարթին հետ։ Վերջինս Միջին Արեւելքի եւ հիւսիսային Ափրիկէի պատասխանատուն է, Զուիցերիոյ Արտաքին Գործոց փոխնախարարն է ու Միջին Արեւելքի հարցերու կարգին Սուրիոյ առնչուած հարցերու գծով կը գործակցի ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տը Միսթուրայի հետ։ Յայտնենք նաեւ, որ Պրուլհարթ միաժամանակ զուիցերիական կառավարութեան կողմէն ընդհանրապէս Միջին Արեւելքի ու յատկապէս Սուրիոյ ընկերային ու մարդասիրական օգնութեան պատասխանատուն է ։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումին ներկայ էին Տը Միսթուրայի օգնական Ա. Լահհամ, Արմենօֆասի նախագահ Փրոֆ. Թենի Սիմոնեան եւ Կաթողիկոսարանի Տեղեկատուական գրասենեակի վարիչ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան։

Նորին Սրբութիւնը ընդհանուր գիծերով ներկայացուց Միջին Արեւելքի ներկայ կացութիւնը, յատկապէս քրիստոնեայ համայնքներուն դիմագրաւած մարտահրաւէրները։ Կեդրոնանալով Սուրիոյ ներկայ իրավիճակին, Վեհափառ Հայրապետը մանրամասնօրէն անդրադարձաւ հայ համայնքին ու մանաւանդ վերականգնումի աշխատանքներուն։ Պրուլհարթ իր կարգին Միջին Արեւելքի հարցերու գծով իր վերլուծումները կատարեց՝ մեկնելով շարք մը տուեալներէ, եւ իր պատկերացումը ներկայացուց յատկապէս Սուրիոյ բանակցութիւններուն ու ապագայի հեռանկարներուն գծով։ Ան նաեւ մօտէն հետաքրքրուելով սուրիահայ համայնքին վերականգնումի աշխատանքներուն, առաջարկեց Վեհափառ Հայրապետին, որ այս ուղղութեամբ ուսումնասիրուած ծրագիրներ ներկայացուին իրեն։

Յայտնենք, որ վաղը՝ Հինգշաբթի, 7 Սեպտեմբեր 2017-ին, Նորին Սրբութիւնը հանդիպում պիտի ունենայ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան սուրիական տագնապի ներկայացուցիչ Տը Միսթուրայի հետ։ Վեհափառ Հայրապետը այս օրերուն Ժընեւ կը գտնուի հանդիպումներ ունենալու Սիսի Կաթողիկոսարանի Դատի փաստաբաններուն հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում