Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քրիշներին ներուղեղային ուռուցքը հեռացնելու վիրահատություն են նշանակել, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Բժիշկների տվյալներով՝ նախագահի մոտ այս ուռուցքն առաջացել է օգոստոսին գլխին ստացած վնասվածքից հետո: Իր հերթին դե Քիշների մամլո քարտուղարը նշել է, որ օգոստոսյան դեպքից հետո ուռուցքը հեռացվել էր, սակայն հետագայում կրկին հայտնվել է:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ առողջական խնդիրների պատճառով Ֆերնանդեսը կարող է մեկ ամսով արձակուրդ գնալ:










































