ԱՄՆ-ն Հայաստանին կօգնի Բյուրականում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհների հասցրած վնասը գնահատելու հարցում։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Բյուրական գյուղի մոտ հրդեհից վնասված տարածքի հստակ չափը պետք է պարզել։ Այն գրեթե ամբողջությամբ մարել են, սակայն հրդեհների օջախում մասնակի կամ ամբողջությամբ պահպանված կղզյակներ են մնացել։ Նախնական տվյալներով՝ այստեղ շուրջ 20 հեկտար տարածք է այրվել։










































