Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը։
«Հաստատել եմ պարոն Մուն Չժե Ինին (Հարավային Կորեայի նախագահ) մեր սկզբունքային դիրքորոշումը. մենք չենք ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը։ Փխենյանի հրթիռա-միջուկային ծրագիրը կոպտորեն խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը, խաթարում չտարածման ռեժիմը, ստեղծում անվտանգության սպառնալիք Հյուսիսարևելյան Ասիայում»,-ասել է նա։
Դրա հետ մեկտեղ նախագահը կոչ է արել չտրվել զգացմունքներին և «անկյուն չքշել» հյուսիսկորեական ղեկավարությանը՝ նշելով, որ ստեղծված խնդիրը միայն պատժամիջոցներով կարգավորելն անհնար է։










































