Պետական գերատեսչությունների աշխատակիցներն այսօր չեն կարողացել ժամը 18:00-ին աշխատանքային օրն ավարտվելուց հետո տուն գնալ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմը, նախարարությունները, ուժային կառույցները և մյուս գերատեսչությունները մինչև 20:00-ն սպասել են ՀՀ ՊՆ-ի տագնապի ազդանշանին:
Այսօր սակայն, տագնապի ազդանշանը չի հնչել:
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ լրատվության վարչությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:










































