Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Գերմանիան պետք է «խելամիտ հարաբերություններ» կառուցի Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ անդամ, որն ունի վետոյի իրավունք, այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է խելամիտ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ՝ անկախ Վլադիմիր Պուտինից…Խելամիտ հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն նշանակում, որ մենք պետք է ճիշտ համարենք այն ամենն, ինչ անում է Պուտինը»,-նշել է Շուլցը Գերմանիայի առաջատար բլոգերների հետ հանդիպմանը։
Պատասխանելով պատժամիջոցների վերաբերյալ հարցին, Շուլցն ընդգծել է, որ հենց Ռուսաստանը կրկին սկսի պաշտպանել միջազգային կանոնները, պատժամիջոցները կհանվեն։
Ավելի վաղ Շուլցը քննադատել էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը՝ անվանելով այն ագրեսիվ՝ Սիրիայում և Ուկրաինայում գործողությունների պատճառով։









































