ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է որոշում՝ չեղարկելու նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված նախագահական այն հրահանգը, որը ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող հարյուր հազարավոր երիտասարդների պաշտպանում էր արտաքսվելուց։
«Ես կողմնակից չեմ ծնողների արարքների պատճառով երեխաներին պատժելու, որոնց մեծ մասը չափահաս է դարձել։ Սակայն մենք պետք է գիտակցենք, որ մենք օրենքի երկիր ենք, և այդ իսկ պատճառով՝ հնարավորությունների երկիր»,-ասվում է Թրամփի հայտարարությունում, փոխանցում է Reuters գործակալությունը։
Օբամայի ստորագրած DACA ծրագիրը չեղարկելու փաստը նշանակում է, որ 800 հազար երիտասարդներ, որոնք մեծահասակների հետ երկիր են ժամանել ապօրինաբար, կարող են ենթարկվել արտաքսման։
Անօրինական ներգաղթյալների դեմ պայքարը Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից մեկն էր։






































