Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ մաս, որ Աշտարակ քաղաքի, Պռոշյան փողոցի՝ նախկին Աշտարակի շուկայի մոտ գտնվող ջրանցքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Աշտարակի հրշեջ փրկարական ջոկատի փրկարարները, ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել դին, որը գտնվում էր գրեթե կիսաքայքայված վիճակում և տարածվում էր ծանր հոտ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































