Իսպանացի հովիվները Մադրիդում անցկացրել են արդեն ավանդական դարձած բողոքի ակցիա՝ ընդդեմ ուրբանիզացման: Նրանք մայրաքաղաքի փողոցներով 2000 ոչխար են անցկացրել: Այս մասին հայտնում է Publico.es-ը:
Արտասովոր ակցիան անցկացվում է 17-րդ տարին անընդմեջ: Այն վերարտադրում է 6 դար առաջվա Fiesta de la Trashumancia հնագույն տոնը՝ նվիրված քաղաքով հոտերի անցկացմանը: Այն ժամանակ դրա համար Իսպանիայում հատուկ հրամանով ստեղծվել էին թագավորական ճանապարհներ, որոնք մասնակիորեն պահպանվել են առ այսօր: Ներկայում դրանց որոշ հատվածներ օգտագործվում են զբոսաշրջային ընկերությունների կողմից:
1273 թվականին հիմնադրված Հովիվների խորհրդի նախագահ Խեսուս Գարսոնի խոսքով՝ այդ ակցիայով հովիվները պաշտպանել են հովվական երթուղների նկատմամբ իրենց իրավունքը, որոնք շատ ավելի վաղուց են գոյություն ունեցել այն ժամանակներից, երբ Մադրիդը վերածվեց ժամանակակից եվրոպական մայրաքաղաքի:
Ինչպես հարյուրամյակ առաջ, ժամանակակից իսպանացի հովիվները քաղաքի փողոցներով հոտն անցկացնելու համար գանձարանին վճարել են: Գումարը կազմել է 25 մարավեդի: Դա դրամական միավոր է, որը ֆինանսական հաշվարկների համար վաղ միջնադարում կիրառվել է Իսպանիայում:









































