Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Կառավարությունն ուր՝ գյուղոլորտի զարգացումն ուր. Երասխի գինու գործարանի սեփականատերն ապշած է կառավարության քայլերից

Երասխի գինու և կոնյակի գործարանը տևական ժամանակ է՝ փակ է, արտադրանք չի թողարկում, հսկայական վարկեր ու պարտքեր ունի, այս տարվա մթերումն էլ հարցականի տակ է: Գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանը նախօրեին կառավարությունում էր, ոլորտի ուրիշ մասնագետների հետ մասնակցում է կառավարության նախաձեռնած գյուղոլորտի զարգացման թեմային նվիրված քննարկմանը: Քննարկման ժամանակ Թևոնյանը կառավարությանը ներկայացրել է սահմանամերձ Երասխում գտնվող գործարանի խնդիրները: Կառավարությունը լսել է խնդիրը, բայց համաձայնել են միայն վարկ տրամադրել, որպեսզի գործարանը պարտքերը մարի: Թևոնյանը, սակայն, մտածելուց հետո որոշել է հրաժարվել 3 տոկոս տոկոսադրույքով վարկից, քանի որ այն մեկ տարով է: Մեկ տարի հետո, գործարանի տնօրենի խոսքերով, իրենք ի վիճակի չեն լինի 180 միլիոն դրամը վերադարձնել պետությանը, քանի որ տեսականորեն և գործնականում հնարավոր չէ մեկ տարում կոնյակ պատրաստել, արտահանել, վաճառել և մարել պետության տրամադրած վարկը: «Մենք որոշեցինք վարկը չվերցնել երևի, բայց մի 20 օրից երևի կփորձենք գործարանը ոտքի հանել, աշխատեցնել, բայց ոչինչ վերջնական չէ: Մթերում էլ, չգիտենք՝ կիրականացնենք, թե ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թևոնյանը:

Վարչապետի, գյուղնախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ վերջիններս որևէ այլ կերպ աջակցություն չեն հայտնել գործարարին, քանի որ, Թևոնյանի խոսքերով՝ նրանք այլ կերպ են պատկերացնում խնդիրը: «Ես իրենց գյուղատնտեսությունը զարգացնելու համար մոդել առաջարկեցի, գյուղատնտեսության զարգացման համար ուրիշ մոտեցում է պետք, անհրաժեշտ է պետության անմիջական մասնակցությունը: Բայց իրենք դա չընդունեցին: Իրենք համարում են, որ պետությունը իրավունք չունի խառնվելու գյուղացու, արտադրողի գործերին: Բայց եթե պետությունը իր մասնակցությունը չունենա, որևէ ապրանքատեսակի սուբսիդավորում չիրականացվի, չնպաստի այդ արտադրատեսակի վերջնական իրացմանը, ապա երբեք էլ գյուղատնտեսությունը չի զարգանա: Պետությունը պետք է իմանա իր արտադրանքի ծավալները: Բայց ոնց որ նրանց չի հետաքրքրում այդ ամենը»,- նկատեց գործարարը՝ որպես օրինակ բերելով Ախուրյանի շաքարի գործարանը: Գործարանը կա, որը շաքար չի արտադրում՝ շատ քիչ ծավալներով շաքարի ճակնդեղ ունենալու պատճառով: Գյուղացին չի մշակում շաքարի ճակնդեղ: «Բայց պետությունը տվյալ դեպքում պետք է նպաստի Ախուրյանում, Գուգարքում, Արթիկում շաքարի ճակնդեղի արտադրությանը: Պետությունը պետք է բոլոր պայմանները ստեղծի, որ գյուղացին մշակի շաքարի ճակնդեղ, և այդ պայմաններում 2-4 տարի հետո գյուղացին կարտադրի այնքան շաքարի ճակնդեղ, որը բավարար կլինի գործարանի աշխատանքի և արտադրանք թողարկելու համար»,- նկատեց Թևոնյանը:

Գործարարի խոսքերով՝ նույն պատկերն է նաև պահածոյագործության ոլորտում: 1999-2000 թվականներին Արարատի պահածոների գործարանը ընդունել է 46 հազար տոննա լոլիկ, իսկ այսօր ամբողջ Հայաստանում գործող գործարանները միասին այդքան լոլիկ չեն մթերում: «Բացի այդ, Արարատյան դաշտավայրում գյուղացիներից ով լոլիկ է մշակել՝ միջին բերքատվությունը 11-12 տոննայի չի հասել: Իսկ դա սարսափելի բան է: Գյուղացին գնում կորում է նման պայմաններում: Հաջորդ տարի նույն գյուղացին էլ լոլիկ չի մշակի: Լոլիկ էլ չկա, պահածոների գործարանը չի աշխատի: Այսինքն՝ խնդրին պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի, որը մեր իշխանավորները չեն ուզում հասկանան: Իրենք որտեղ՝ գյուղատնտեսությունը որտեղ: Դրել ու ցանցապատումից են խոսում : Այ ընկեր, դու հլը մի գյուղացուն հարցրու՝ ինքը կարա 3-4 հազար դոլար վարկ վերցնի, խաղողի ցանցապատումն իրականացնի: Դրանից հետո բերքը ստանա, գործարանները չընդունեցին այդ բերքը, կամ ընդունեցին ու փողերը չտվեցին, ոնց է գյուղացին դրա տակից դուրս գալու: Իսկ երբ որ պետությունը մասնակցություն է ունենում այդ գործին, սուբսիդավորում է խաղողի մթերումը, կամ մասնավորի չընդունելու դեպքում պետությունն է մթերում այդ խաղողը, ապա պատկերն այլ է լինում: Իսկ երբ չկա այս ամենը, մի քանի գործարան մթերում են իրականացնում, մնացածը գնում կոնյակն առնում, լցոնում են շշերն ու վաճառում: Մեր մոտ խաղողի դեֆիցիտ է: Բայց նայում ես կոնյակի արտադրության թվերը՝ զարմանում ես»,- ասաց Երասխի գինու գործարանի տնօրենը:

Բացի այդ, գործարարի խոսքերով՝ Հայաստանում շատ բարձր են էներգետիկ ծախսերը: Եվ քանի դեռ էներգետիկ ծախսերը չեն իջեցվել և դրանք արտադրանքի ինքնարժեքում էական գին են կազմում, մենք գյուղատնտեսություն զարգացնել չենք կարող: Իսկ թողարկված արտադրանքն էլ մրցունակ չի լինում գնի պատճառով: «Բայց ինչպես երևում է՝ մեր ղեկավարներին այս խնդիրները չեն հետաքրքրում: Իրենք մենակ խոսում են տարբեր ծրագրերի, գյուղատնտեսությունը զարգացնելուց, բայց դրանից իրականում ոչ մի բան չեն հասկանում: Երեկ էլ վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ հարց եմ բարձրացնում, թե ինչ մոտեցում են ցուցաբերում սահմանին գտնվող գործարանի համար, մարդիկ լավ էլ բացատրեցին, որ եթե հանկարծ սահմանի վրա գտնվող գործարանին որևէ արտոնություն տան, ապա մյուսներն էլ կգան ու սահմանին գործարան կկառուցեն: Բայց չեմ հասկանում, թե իրենց նպատակը որն է, եթե ոչ սահմանի ամրությունը: Եթե բոլորը գան, սահմանին գործարան կառուցեն, ապա սահմանը կամրանա, երկիրը ուժեղ կլինի: Բայց անգամ տվյալ պարագայում իրենց մոտեցումը, դիրքորոշումը, նպատակը հասկանալի չէ»,- ասաց Թևոնյանը:

Նշենք, որ այս պահի դրությամբ Երասխի գինու գործարանը 500 հազար դոլար վարկային պարտավորություն ունի, 14 միլիոն դրամ գումար էլ պարտք է խաղողագործներին՝ գյուղացիներին: Նախօրեին գործարանը մարել է 15 միլիոն դրամ պարտք, որից հետո հնարավորություն են ստացել շահագործել գործարանը, բայց դեռ վերջնական որոշում չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում