Լոնգ Այլենդ կղզում (Նյու Յորք նահանգ) ֆերմայից գողացել են 600 դդում՝ ընդհանուր 4,2 հազար դոլար արժողությամբ, գրում է The Economic Times-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի առաջին կեսին:
Rottkamp’s Fox Hollow Farm ֆերմայի չարագործների ինքնությունը դեռ չի հաջողվել ճշտել: Հայտնի չէ նաև, թե ինչպես են գողերը ներթափանցել ֆերմայի տարածք ու գողանալով դդումները՝ կարողացել աննկատ հեռանալ:
Ընտանիքն ամեն հոկտեմբերին աճեցնում ու վաճառում է դդումները Հելոուինին ընդառաջ:






































