Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը։ Փաստաբանը բողոքարկում է Գևորգ Սաֆարյանի՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու գործով որպես տուժող ճանաչվելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Դատավորը նիստի մեկնարկին հայտնեց, որ դատական նիստին չի ներկայացել գործով քննիչը։ Դատավարության երկու կողմերը չառարկեցին առանց քննիչի ներկայության դատը շարունակելու որոշումը։ Գևորգ Սաֆարյանը, դիմելով նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանին, ասաց, որ չի վստահում դատարանին, և ողջ դատական համակարգը քաղաքական իշխանության պատվերն է կատարում․ «Խոսքը կոնկրետ Ձեր մասին չէ, այլ ամբողջ դատական համակարգն է վերահսկվում քաղաքական իշխանություններ կողմից։ Ավելորդ է ևս մեկ անգամ ասել, որ դատարանը անաչառ չէ։ Ճիշտ չի լինի, որ ասենք մենք այստեղ ենք եկել արդարադատության ակնկալիքներով, սա ուղղակի ձեւական է»։
Մանրամասները՝ տեսանյութում







































