Լոնդոնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Ռիդլի Սքոթի նոր՝ «Խորհրդականը» ֆիլմի պրեմիերան, որտեղ ռեժիսորը միավորել է մեր ժամանակների ամենահայտնի դերասաններին՝ Մայքլ Ֆասբենդերին, Խավիեր Բարդեմին, Պենելոպե Կրուսին, Քեմերոն Դիասին ու Բրեդ Փիթին:
Ինչպես տեղեկացնում է filmpro.ru-ն, ֆիլմի հատուկ ցուցադրությանը ներկա են եղել Ֆասբենդերը, Ռիդլի Սքոթը, ամուսինններ Բարդեմն ու Կրուսը:
Իր նոր ֆիլմը՝ «Խորհրդականը», ռեժիսորը նվիրել է անցած տարի ինքնասպան եղած եղբորը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 14-ին:







































