Եգիպտոսի նախագահի պարտականությունները ստանձնած Ադլի Մանսուրն այսօր մեկնում է Սաուդյան Արաբիա՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Սա Մանսուրի առաջին արտասահմանյան այցելությունն է հուլիսին երդմնակալությունից հետո: Ինչպես ակնկալվում է, Էր-Ռիադում նա կհանդիպի թագավորության վարչապետ և պաշտպանության նախարար Սալման բեն Աբդել Ազիզի հետ:
Երեքշաբթի նախագահը կմեկնի Հորդանան:











































