Հյուսիսամերիկյան վարձույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» թրիլերը:
Ինչպես տեղեկացնում է boxofficemojo.com-ը, Սանդրա Բուլոքի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ ֆիլմը հոկտեմբերի 4-6-ի հանգստյան օրերին հավաքել է ավելի քան 55 մլն դոլար:
2-րդ տեղում «Ամպամած է, հնարավոր են տեղումներ ֆրիկադելկաների տեսքով-2» մուլտֆիլմն է, որը իր ստեղծողներին բերել է 21.5 մլն, իսկ վարձույթից ընդհանուր առմամբ հավաքվել է 65.5 մլն դոլար:
3-րդ հորիզոնականում Բրեդ Ֆուրմանի «Va-բանկ» ֆիլմն է՝ 7.6 մլն դոլարով:





































