Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա էլեկտրասյանը:
Վարորդը` 1942 թ. ծնված Արտուշ Գրիգորյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: