Իսպանիայում մարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա լցվել է 5 տոննա խաղող: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Կաստիլիայի շրջանում բերքահավաքի ժամանակ, հայտնում է Associated Press-ը:
Տեղեկությունների համաձայն՝ խաղողը լցվել է իսպանացու վրա այն ժամանակ, երբ այն բեռնաթափում էին:
Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել օգնել տղամարդուն:









































