Համացանցում են հայտնվել 48-ամյա Ջենիֆեր Լոպեսի լուսանկարները, որոնք արվել են Նյու-Յորքի մետրոյում. կադրում նա լոգարանի խալաթով է: Լոպեսը նկարահանող խմբի, օգնականների և թիկնապահների ուղեկցությամբ գնում էր իր նոր տեսահոլովակի նկարահանումներին, գրում է GRAZIA-ն:
Ըստ ամենայնի, հոլովակը մեկ օրում է տեսագրվել: Ջենիֆերն Instagram-ում կիսվել է տեսահոլովակի առաջին կադրերով:
Երգչուհին շուտով կներկայացնի տեսահոոլովակ Amor ստեղծագործության հիման վրա՝ իսպաներեն լեզվով:













































