Femen շարժման ակտվիստուհի Անջելինա Դիաշը Խարկովում Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուկրաինա-Թուրքիա խաղից առաջ խաղադաշտ է վազել: Այս մասին հայտնում է 112.ua-ն:
Նրա կրծքին անգլերեն գրված է եղել. «Էրդողանը մարդասպան է»:
Նշվում է, որ Դիաշն անձնական պարտավորության տակ է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ Ուկրաինայի նախագահի վարչակազմում պաշտոնական միջոցառման ժամանակ նման ակցիայից հետո:










































