NASA-ն իր թվիթերյան էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի 3 անդամներով «Սոյուզ МС-04» տիեզերանավի պատիճի վայրէջքի տեսագրությունը:
Պատիճում էին ռուս տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը, NASA-ի տիեզերագնացներ Փեգի Ուիթսոնը և Ջեք Ֆիշերը: Ֆիշերը և Յուրչիխինը կայանում են եղել 136 օր, Ուիթսոնը՝ 290:
Պատիճը վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 148 կմ հարավ-արևելք: Ներկայումս այնտեղ են ուղևորվում որոնողա-փրկարարական ջոկատներ:











































